«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանության կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամ ընտրված Գագիկ Ջհանգիրյանն ու Դավիթ Խաչատուրյանն արդեն երկու օր է՝ գնում են աշխատանքի, անգամ ԲԴԽ նիստերին են մասնակցել: Սակայն Ջհանգիրյանին, ինչպես նա ակնկալում էր ԱԺ ամբիոնից, ԲԴԽ-ում աղ ու հացով չեն դիմավորել: ԲԴԽ անդամ Սերգեյ Չիչոյանը, ով, ի դեպ, ժամանակին Ջհանգիրյանին կալա­նավորելու որոշում կայացրած դա­տավորն է եղել, մեր հարցին՝ ինչպես դիմավորեցիք նոր անդամներին, ասաց՝ ոնց որ բոլոր նոր անդամնե­րին: «Եկել են, ասել ենք՝ բարով եք եկել, նորմալ, անփորձանք աշխա­տանք ենք ցանկանում»,- ասաց Չիչոյանը:

-Աղ ու հաց չկա՞ր «դիմա­վորման արարողության» մեջՋհանգիրյանն ակնարկում էրոր երբ ինքը գնա ԲԴԽիրեն պետք է աղ ու հացով դիմավորեն:

-Ի դեպ, ասում են՝ Ջհանգիրյանը հավակնում է ԲԴԽ նախա­գահի պաշտոնին, կամ իշխա­նություններն են ցանկանում նրան տեսնել այդ պաշտոնում:

Ես տեղյակ չեմ Ջհանգիրյանի հավակնություններից, ինչպես նաեւ իշխանության հավակնություններից: Մենք ունենք ընտրված ԲԴԽ նախա­գահ՝ Ռուբեն Վարդազարյանը, որն ընտրվել է հինգ տարով, կարծում եմ, եթե ինքն անձամբ հրաժարական չտա, ապա պարտավոր է իր աշխա­տանքային պարտականությունները կատարել նշված ժամկետում:

-Ջհանգիրյանի հայտարա­րություններին՝ ԱԺ ամբիոնից, ԲԴԽ-ի ու դատական համակարգի հետ կապված որոշ գնահատա­կանների ինչպե՞ս եք վերաբերվում:

Որոշ հարցերին՝ նորմալ, որոշ հարցերի մասով էլ կարող է իմ կարծիքը ես ունենամ:

-Ո՞ր հարցերի դեպքում, օրի­նակ:

Դե, հիմա էս պահին չեմ ուզում բարձրաձայնել։

-Տպավորություն էր, որ նա կանխակալ վերաբերմունքով է գա­լիս դատական համակարգ, ԲԴԽ: Օրինակ՝ առանց գործի նյութերին ծանոթանալու, ասում էր՝ դատավոր կա, որ զինված հեղաշրջման փորձի մեջ մեղադրվողին ազատ է արձակում:

ԲԴԽ որեւէ անդամ իրավունք չունի առանց վարույթն ունենալու որեւէ դիրքորոշում հայտնել՝ դա­տավորի ցանկացած որոշման հետ կապված: Քանի դեռ այդ հարցը չի եկել ԲԴԽ, ԲԴԽ որեւէ անդամ իրա­վունք չունի դիրքորոշում հայտնել էդ ակտի հետ կապված:

-Գագիկ Ջհանգիրյանն այդ պա­հին, երբ նման կարծիք հայտնեց, դեռեւս ԲԴԽ անդամի թեկնածու էր, ոչ՝ անդամ:

Դե, թեկնածու էր, դա արդեն չեմ կարող ասել՝ ճիշտ է արել, թե սխալ, բայց էս պահին, ասում եմ, խորհրդի որեւէ անդամ իրավունք չունի ակտի հետ կապված դիրքորոշում հայտնել:

-Մամուլում գրվեց, որ Ջհանգիրյանն ու Խաչատուրյանը գալիս են, որ ԲԴԽ-ում հավասարակշռությունը թեքեն հօ­գուտ իշխանության եւ քաղաքա­կան առումով իրավիճակ փոխեն:

Չկա նման խոսակցություն մեզ մոտ, դա մամուլի կամ ինչ-որ ուժերի դիրքորոշումը կամ մտածողությունն է:

-Հաշվի առնելով, որ Ջհանգիրյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմից է եւ առաջադրվել է «Իմ քայլը» խմբակցությունից, Դավիթ Խաչատուրյանին նույնպես իշխանական խմբակցությունն է առաջադրել, կարելի է ասել, որ նրանք իշխա­նության սրտի թեկնածուներն են, եւ պատահական չէ նրանց այստեղ գործուղելը:

Ես էդպես չեմ մտածում, նրանք գիտնական անդամներ են, եւ օրենքով է դա՝ ինչ-որ մի խմբակցություն պետք է առա­ջադրեր: Հիմա էս պահին, եթե Ջհանգիրյանին կամ Խաչատուրյանին «Իմ քայլն» է առաջադրել, դա չի նշանակում, որ նրանք իշխանահաճո թեկնածուներ են: Դրանից առաջ էլ մենք ունեցել ենք «Իմ քայլից» առաջադրված թեկնածուներ, օրի­նակ՝ Գրիգոր Բեքմեզյանը, մարդը շատ օբյեկտիվ աշխատում է: Ու ես չեմ կարող ասել, որ Բեքմեզյանը, առաջադրված լինելով «Իմ քայլից», իշխանության թելն է մանում:

-Բայց ասում են՝ նրանք գալիս են դատական համակարգն իրենց բռի մեջ հավաքելու:

Խորհուրդը տասն անդամից է բաղկացած, եւ երկու անդամը, ենթադրենք, ուզենան նման խնդիր առաջացնել, ի վիճակի չեն լինի, որովհետեւ մեծամասնություն չեն:

-Վստա՞հ եք, որ հենց այս երկու անդամն են, այլ մարդիկ չեն միանա իշխանական թեւին:

Ապագայի մասին կանխատե­սումներ չանենք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել