Tert.am-ը գրում է.

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ու Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը Բաքվում կայացած երկկողմ բանակցություններում քննարկել են 2020 թ. նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած հրադադարի եռակողմ հայտարարության իրագործման հարցը, հաղորդում է ТАСС-ը:

«Կողմերը քննարկել են տարածաշրջանային ընթացիկ իրավիճակը, ինչպես նաև՝ հարցեր, որոնք կապված են Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի ղեկավարների՝ նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի ստորագրած հայտարարությունների դրույթների իրագործմանը»,- նշված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրությունում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել