1in.am-ը գրում է.

Ռուսաստանում ժամանակավոր ապաստան ստացած ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի գործը չի խանգարում այլ կարևոր խնդիրների շուրջ երկկողմ քննարկումներին՝ Վաշինգտոնում բրիֆինգի ժամանակ հայտարարել է Պետդեպի ներկայացուցիչ Ջեն Պսակին:

«Առկա են մի շարք հարցեր, որոնց ուղղությամբ մենք աշխատում ենք Ռուսաստանի հետ... Մենք անվարան և անկեղծորեն ասում ենք, երբ համաձայն չենք լինում: Անշուշտ, Սնոուդենի հարցը դրանցից մեկն է: Սակայն կան մի շարք այլ շատ կարևոր հարցեր, որոնց հետ մենք համաձայն ենք և շարունակում ենք համագործակցել և քննարկել դրանք»,- ասել է Պսակին:

Հարցերի թվում, որոնք կքննարկեն նախարարները, Պսակին նշել է Սիրիան, Իրանը, ռազմավարական հարձակողական սպառազինությունների մասին պայմանագիրը և Սնոուդենի գործը: 

Պետդեպը հաստատել է, որ ԱՄՆ և Ռուսաստանի արտգործնախարարների ու պաշտպանության նախարարների «2+2» ձևաչափով հանդիպումը կկայանա ուրբաթ՝ ինչպես և ծրագրվել էր: Ավելի վաղ ԱՄՆ-ը հայտարարել էր, որ ուսումնասիրում է Սնոուդենի գործի պատճառով այդ հանդիպման նպատակահարմարությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել