Armenpress.am-ը գրում է․

Facebook և Instagram սոցիալական ցանցերը, ինչպես նաև WhatsApp մեսենջերը խափանումից հետո վերականգնել են աշխատանքը: Խափանումը տեղի էր ունեցել հունվարի 26-ին՝ տեխնիկական անսարքության պատճառով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին տեղեկացրել է Facebook-ի մամուլի ծառայությունը:  

«Նախկինում Եվրոպայում որոշ օգտատերեր տեխնիկական անսարքության հետևանքով դժվարանում էին մուտք գործել Facebook-ի հավելվածներ: Մենք արագ շտկեցինք այն և ներողություն ենք խնդրում պատճառած անհարմարության համար»,- ասել են ընկերության լրատվականից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել