News.am-ը գրում է․

Եվրամիությունը կոչ է արել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին օգնել կազմել ընդհանուր կանոնների շարք` F acebook-ի եւ Twitter-ի նման խոշոր տեխնոլոգիական ընկերությունների ուժը զսպելու եւ կեղծ լուրերի տարածման դեմ պայքարելու համար, հաղորդում է AP-ն:

Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում ելույթի ժամանակ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հորդորել է Բայդենի վարչակազմին միավորել ուժերը «թվային աշխարհի մութ կողմերի» դեմ, որոնք, ըստ նրա, մասամբ կանգնած էին Կապիտոլիումի բլրի գրոհի հետեւում։

«Առցանց պլատֆորմների բիզնես-մոդելը ազդում է ոչ միայն ազատ եւ արդար մրցակցության, այլ նաեւ մեր ժողովրդավարությունների, անվտանգության եւ տեղեկատվության որակի վրա»,- ասել է ֆոն դեր Լյայենը: «Ահա թե ինչու մենք պետք է զսպենք խոշոր թվային ընկերությունների այս հսկայական հզորությունը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել