Tert.am-ը գրում է.

Այսուհետ վրացի դիմորդները հնարավորություն կունենան անվճար սովորել Ռուսասանի Դաշնության ուսումնական հաստատություններում: Sputnik-ի վրացական ծառայության հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Վրաստանում ռուս հայրենակիցների կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ Նիկոլայ Սվենտիցկին:

Նա շեշտել է, որ 2021-ին, ամենայն հավանականությամբ, Ռուսաստանի լավագույն համալսարաններում Վրաստանին կհատկացվի մոտ 120 տեղ:

Խորհրդի նախագահն իր խոսքում հստակեցրել է նաև, որ այդ նպատակով հունվարի 20-ին ՌԴ բյուջեի հաշվին 2021-22 թվականներին բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու համար դիմորդների հավաքագրման արշավ է սկսվել: Նրա վստահեցմամբ՝ մրցակցությունը բարձր է և 120 տեղի համար պայքարում է 700 դիմորդ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել