Panorama.am-ը գրում է․

«Պաշտպանության նախկին նխարար Դավիթ Տոնոյանն իր հարցազրույցով փորձեց ևս մեկ անգամ մաքրվել և հաստատել, որ ամեն դեպքում առաջնային մեղավորը վարչապետ Փաշինյանն է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Երիտասարդի ձայնը» ՀԿ նախագահ Հովհաննես Հարությունյանը՝ անդրադառնալով պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հարցազրույցին։

Ըստ նրա, Դավիթ Տոնոյանը հաստատել է ԶՈՒ ԳՇ պետի կողմից արված այն միտքը, որ իրենք զգուշացրել են Փաշինյանին, որ անկարող է  բանակը այս տեմպերով պատերազմել Ադրբեջանի և Թուրքիայի ընդհնուր հարձակման դեմ:

«Նա հաստատեց, որ դա ասվել է նաև պատերազմից ավելի վաղ, որ ամեն ինչ պետք է արվի դիվանագիտության ուղղությամբ պատերազմը կանխելու կամ գոնե հետաձգելու նպատակով»,-կարծիք հայտնեց նա:

Անդրադառնալով նույն հարցազրույցին՝ «Այլընտրանք» ՀԿ նախագահ Նարեկ Մանթաշյանը նկատեց, դա արտացոլվում է մի հայտնի խոսքով, ըստ որի՝ թե Զատիկից հետո ձու չեն ներկում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել