Tert.am-ը գրում է․

Նման վտանագվոր իրավիճակում չենք եղել վերջին 100 տարվա ընթացքում, կարծում եմ՝ ոչ բոլորն են խորը պատկերացնում, թե մենք ինչ վիճակում ենք հիմա: Այս մասին Արարատ քաղաքում քաղաքացիների հետ հանդիպմանն ասաց «Հայրենիքի փրկության շարժման» ընդդիմության վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

Նա նշեց՝ պատերազմմ եղավ, բայց  պատերազմ մենք տեսել ենք 90-ականներին, պատերազմին մասնակցում էր ամբողջ ժողովուրդը և ժողովուրդը  գիտեր՝ ինչ է կատարվում ռազմաճակատում, վերջում փայլուն հաղթանակ ունեցանք:  «Այս պատերազմն այդպիսին չէր, Ադրբեջանը պատրաստվում էր հաղթելու, մենք պատրաստվում էինք պարտվելու, ինչու եմ ասում՝ մենք գնում էինք պարտության, 2018 թվից սկսեց ջարդը բանակի, կոռուպցիայի անվան տակ սկսեցին տարբեր գեներալների ձերբակալել, քրեական գործեր հարուցել, կոտրեցին ամբողջ Արցախի ղեկավարությունը, դուրս մղեցին գեներալներին և բանակի ներսում արդեն անվստահություն եղավ»,- հայտարարեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել