Panorama.am-ը գրում է․

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ասել է, որ կորոնավիրուսային համաճարակի արդյունքում աշխարհը մտել է դարի վատագույն տնտեսական ճգնաժամի մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ըստ նրա, այսօրվա աշխարհը կարելի է բնութագրել մեկ բառով`«փխրուն»։

«Ավելի քան երկու միլիոն մարդ է մահացել համաճարակի պատճառով ։ Եվ մենք գտնվում ենք վերջին հարյուր տարվա վատագույն տնտեսական ճգնաժամի մեջ»,- ասել է Գուտերեշը:

Դիվանագետը կարծում է, որ համաճարակը մերկացրել է համաշխարհային այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են մարդկանց և երկրների անհավասարությունը, կլիմայի և կենսաբազմազանության ճգնաժամերի անկայունությունը: Նրա խոսքով, բնության հետ պատերազմ վարելը բերում է նրան, որ այն պատասխան հարված է հասցնում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել