News.am-ը գրում է․

ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը երկուշաբթի հրամանագիր է ստորագրել, որն ուղղված է նրան, որպեսզի դաշնային կառավարությունը հնարավորինս շատ ամերիկյան արտադրության ապրանքներ գնի: Ըստ Բայդենի` փաստաթուղթը, մասնավորապես, կառավարական ամբողջ ավտոպարկի` ամերիկյան արտադրության էլեկտրաքարերով փոխարինում է ենթադրում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Դաշնային կառավարությունը հսկայական ավտոպարկ ունի, որը մենք կփոխարինենք հենց այստեղ` ԱՄՆ-ում, ամերիկացի  աշխատողների կողմից պատրաստված մաքուր էլեկտրաքարերով, եւ դա միլիոնավոր աշխատատեղեր կստեղծի ավտոարդյունաբերությունում»,- ասել է նա Սպիտակ տանը:

Ի հավելումն, հրամանագիրն ԱՄՆ-ում արտադրված ապրանքի սահմանման խստացում է նախատեսում` ամերիկյան բաղադրիչների ծավալի տեսանկյունից, որոնցից այն պետք է բաղկացած լինի: Հաղորդվում է նաեւ, որ Սպիտակ տան վարչաբյուջետային վարչությունում հատուկ պաշտոն կստեղծվի, որը պատասխանատու կլինի ամերիկյան ապրանքների գնումների համար: Բացի այդ, դաշնային գերատեսչությունների համար ավելի դժվար կլինի արտասահմանյան ապրանքների գնման թույլտվություն ստանալ. այժմ դրանք ստիպված կլինեն հիմնավորել այդպիսի որոշումը Սպիտակ տան առջեւ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել