Tert.am-ը գրում է․

Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ Կիևը սատարում է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին ազատ արձակելու կոչերին, քանի որ նա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի թշնամին է։ Միևնույն ժամանակ Կուլեբան նաև հիշեցրել է Նավալնիի՝ Ղրիմը երշիկով բուտերբրոդի հետ համեմատելու մասին հայտարարությունը և ասել է, որ ուկրաինացիները չպետք է հիանան ռուս բլոգերով: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Այն, ինչ այժմ տեղի է ունենում ՌԴ-ում, կարևոր է նաև Ուկրաինայի շահերի համար ... կա մի խոսք. իմ թշնամու թշնամին իմ ընկերն է: Դա կարելի է ասել Նավալնիի մասին, որպես անձի, որն այժմ բողոքի ցույցերի մարմացումն է, և ում պաշտպանության համար դուրս են եկել փողոց: Իրականում ռուսները դուրս են եկել ոչ թե Նավալնիին, այլ իրենց պաշտպանելու համար: Բայց նա Պուտինի թշնամին է, ուստի մենք սատարում ենք նաև Նավալնիի ազատությանը և բոլոր այն մարդկանց, որոնք պայքարում են այդ ազատության համար»,- հայտարարել է Կուլեբան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել