News.am-ը գրում է․

Պատերազմից առաջ, սեպտեմբերի կեսերին Ադրբեջանի նախագահը բացահայտել էր Նիկոլ Փաշինյանի որոշ խնդրանքներ, որոնք ուղղված էին իրեն՝ 2018-ին սահմանին չկրակելու վերաբերյալ, որը պայմանավորված էր իր այն մտայնությամբ, որ սահմանին հանգիստ լինի, որ նա լուծի քաղաքական ընդդիմախոսների հարցերը: Այս մասին, այսօր՝ հունվարի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ հիշեցնելով, որ այդ ժամանակ այդ ընդդիմախոսը ՀՀԿ-ն էր:

«Նիկոլ Փաշինյանը վաճառել Հայաստանի ներքաղաքական կյանքը, ժողովրդավարությունը Դուշանբեում ձեռք բերված վերելակային պայմանավորվածությամբ, այդ թվում Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները՝ իր իշխանությունը վերարտադրելու համար:

Պատերազմը տեսանելի էր շատերի համար: Այն, որ Նիկոլ Փաշինյանի կողմից 2018-ին իշխանազավթումը պայմանավորված էր արցախյան հարցով, մեզ համար տեսանելի էր հենց առաջին օրվանից: Ես 2018-ի մայիսի 1-ի նիստում հայտարարեցի, որ չեմ ընտրում Հայաստանի կործանման կամ ՀՀ վերջին վարչապետին: Այդ կանխատեսումները ճիշտ էին: Պատերազմը  հասունացրել է, պատերազմ իր այս ծավալով, վերքերով, խորությամբ, տեւողությամբ հայ ժողովրդի գլխին բերել է Նիկոլ Փաշինյանը թե բանակցային, թե ռազմական, թե արտաքին քաղաքական ու անվտանգային ոլորտներում դիտավորյալ գործած սխալներով»,-հայտարարեց Աշոտյանը՝ հավելելով, որ Փաշինյանը դիտավորյալ կերպով 2,5 տարի քանդում էր Հայաստանի բանակցային դիրքերը, տարածաշրջան էր հրավիրում Թուրքիային:

Աշոտյանը հիշեցրեց, որ ապրիլի 24-ի իր ուղերձում Նիկոլ Փաշինյանը որեւէ կծու, թթու խոսք չէր ասել Թուրքիային, չեր դատապարտել մերժողականությունը, նաեւ չի խոսել Ցեղասպանության մասին միջազգային ամբիոններից:

«Նա Թուրքիային հրավիրեց տարածաշրջան, այսինքն ուղեգիրը դեպի արցախյան պատերազմ Թուրքիայի համար վաճառել է Նիկոլ Փաշինյանը,  միաժամանակ ամեն ինչ անելով, որ Ռուսաստանը դուրս մղվի Հարավային Կովկասից>,-ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել