Իտալիայի ոստիկանությունը հայտնաբերել է Լեոնարդո դա Վինչիի՝ XVI դարում արված և Նեապոլի բազիլիկի թանգարանից հափշտակված «Աշխարհի փրկիչը» կտավի կրկնօրինակը։

Պատկերը, որը ենթադրաբար արել է Վերածննդի ժամանակաշրջանի վարպետի աշակերտը, հայտնաբերվել է Սան-Դոմենիկո-Մաջորե թանգարանից մոտ յոթ կմ հեռավորության վրա գտնվող բնակարանում։ Բնակարանի 36-ամյա սեփականատերը ձերբակալվել է՝ կասկածվելով հափշտակություն կատարելու մեջ։

Կտավը պատկանում է Լեոնարդո դա Վինչիին՝ հանրահայտ «Սալվատոր Մունդին» է, որն արվել է 1490 թ.։ 2017 թ. կտավը վաճառվել է սենսացիոն գնով՝ 450 միլիոն դոլարով՝ դառնալով ԶԼՄ-ների բուռն քննարկումների առարկա։ Մշտապես քննարկվում են կտավի գտնվելու գաղտնի վայրի և վիճահարույց աճուրդի հետ կապված թեմաներ։

Նեապոլիտանական տարբերակը, որը թվագրվում է մոտ 1508-13 թթ., այն երեք կտավներից է, որոնք հստակորեն վերարտադրված են Վացլավ Հոլարի 1650 թ. փորագրության մեջ։ Պահպանվել է «Աշխարհի փրկչի» շուրջ 20 կրկնօրինակ, որոնք արել են Լեոնարդոյի աշակերտները։

Թանգարանն առավել արժանահավատ է համարում այն տեսությունը, ըստ որի՝ հափշտակված կտավի հեղինակը Ջիրոլամո Ալիբրանդին է՝ կրկին Լեոնարդոյի աշակերտը։ Սակայն վերականգնման աշխատանքների մասնագետ Դիանա Մոդեստինին կարծում է, որ այն կարող է պատկերած լինել այլ աշակերտ՝ Սալային։ Որևէ տեսություն ապացուցված չէ։

Հռոմից Նեապոլ կտավը հասցրել է Ջովանի Անտոնիա Մուսկետոլան, ով Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Կառլ V-ի խորհրդականն ու դեսպանն էր։ 2019 թ. կտավը ժամանակավորապես վերադարձվեց Հռոմ, որտեղ դա Վինչիի մահվան 500-ամյակի օրը կազմակերպված միջոցառման ընթացքում ցուցադրվեց, ինչպես նաև վերականգնվեց։ Տարիներ անց այն հափշտակվեց անհայտ պայմաններում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել