Մարդը բնության արարածներից է և հյուր այս կյանքում։ Դա առավել հասկանալի է դառնում այն ժամանակ, երբ այցելում եք բոլիվիական Մադիդի ազգային պարկ։

Մադիդին զբաղեցնում է Բոլիվիայի հյուսիս-արևմուտքի զգալի մասը։ 19 հազար քկմ մակերես ունեցող տարածությունն ազգային պարկի կարգավիճակ է ստացել 1995 թ.։ Բոլիվիայում կենսաբանական հսկայական բազմազանություն գոյություն ունի։ Բացի բնակիչներից՝ զբոսաշրջիկներին զարմացնում են նաև տարատեսակ կլիմայական գոտիները՝ ջունգլիներից մինչև լեռնային սառցադաշտեր։

Անդյան նախալեռներից որոշ ժաանակ առաջ այստեղ են տեղափոխվել և բնակություն հաստատել որոշ մարդիկ, որոնք ունեն իրենց հնագույն ավանդույթներն ու լեզուն՝ կեչուան։

Էկոլոգները պարկը համարում են աշխարհի բիոլոգիական կարևորագույն օբյեկտներից մեկը։ Նրանք վստահեցնում են, որ այստեղ է գտնվում «կենսաբանական բազմազանության պահպանման կետը»։ Ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ պարկը գտնվում է Բոլիվիայի զբոսաշրջային կարևորագույն կետերի հատման վայրում, հետևաբար այնտեղ չայցելելը գրեթե հնարավոր չէ։ Սակայն այցելելիս հնարավոր է ծայրաստիճան զգույշ լինել, քանի որ Մադիդին համարվում է աշխահի տասը ամենավտանգավոր վայրերից մեկը։

Բանն այն է, որ պարկում վտանգավոր է բառացիորեն ամեն ինչ։ Հյուրերին այդ վտանգը սպառնում է անգամ տերևներին կամ քարերին դիպչելիս, քանի որ նույն պահին մարդու ձեռքին ցան կառաջանա։

Խնդիրը կապված չէ ռադիացիայի, քիմիական նյութերի կամ օդի հատկությունների հետ։ Ամերիկացի լուսանկարիչ Ժոել Սարտորը պարկում մոտ մեկ ամիս է անցկացրել, ինչի ընթացքում հետևել է, թե ինչպես են որոշ տեսակների արևադարձային մոծակներ կենդանիների ու մարդկանց մաշկի տակ ձվադրում արել, որոնք էլ իրենց հերթին զարգացում են ապրել։ Նրանք, ովքեր եղել են Մադիդիում, հաճախ տառապում են ստամոքս-աղիքային հիվանդություններով։ Պատճառն այն է, որ բակտերիաներն ու որդերը ջրի ու սննդի միջոցով ներթափանցում են ստամոքս և այնտեղ զարգանում։

Եվս մեկ վտանգ է այն, որ պարկում ապրում են բազմաթիվ վայրի գիշատիչներ։ Երբ Սարտորը վերադարձավ ԱՄՆ, բժիշկները նրա մոտ ախտորոշեցին արևադարձային սև տենդ, որն առաջացել էր պարզագույն միկրոօրգանիզմների պատճառով։

Չնայած այս ամենին՝ պարկում ապրում են մի շարք մարդիկ։ Այդ ցեղերի ներկայացուցիչները սովոր են ներդաշնակության մեջ ապրել վայրի բնության հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել