Չգիտեմ՝ նկատեցի՞ք, թե՞ ոչ, բայց իրեն Հայաստանի իշխանություն համարող վարչախմբի ներկայացուցիչները, մեկը մյուսին հերթ չտալով, սկսեցին սրբագրել Շուշիի մասին վերջին տխրահռչակ բարբաջանքը։ Այն, ըստ իս, տեղավորվում էր հստակ ծրագրված քարոզչական ուղեգծի մեջ՝ արժեզրկել Շուշին և նրա նշանակությունը՝ մեր մտայնության մեջ այն դարձնելով «անպետք», «անկարևոր», «օտար», «ոչ հայկական», «հանձման ենթակա» և այլն։
Չստացվեց, և սա հույս է արթնացնում առ այն, որ Հայաստանը՝ որպես ազգ, դեռ վերջնականապես չի կորցրել բնական դիմադրողականությունը, զգալիորեն թուլացրել, ձևախեղել, սակայն չի կորցրել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել