Armsport.am-ը գրում է․

Բժիշկ Լեոպոլդո Լուկեն, որը Դիեգո Մարադոնային բուժած բժիշկն է, մեղադրվում է մի քանի կարևոր փաստաթղթերում լեգենդար արգենտինացու ստորագրությունը կեղծելու մեջ:

Corriere dello Sport-ը հայտնում է, որ Մարադոնայի կեղծ ստորագրությամբ փաստաթղթեր են հայտնաբերվել իրավապահների կողմից բժիշկ Լուկեի գրասենյակում և տանը խուզարկություն իրականացնելու արդյունքում: Ստորագրության կեղծված լինելը հաստատվել է կալիգրաֆիկ զննումից հետո:

Փորձաքննության արդյունքներն արդեն ստացել է Սան-Իսիդրոյի դատախազությունը, որը վարում է Մարադոնայի մահվան քննությունը: Այսպիսով, Լեոպոլդո Լուկեն լեգենդար արգենտինացու մահվան հետ առնչություն ունեցող կասկածյալներից մեկն է:

Հիշեցնենք՝ Դիեգո Մարադոնան մահացել է 2020 թվականի նոյեմբերի 25-ին: Մահվան պաշտոնական պատճառ է նշվում սրտի կանգը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել