Armsport.am-ը գրում է․

Չինական «Շանհայի» ավստրիացի հարձակվող Մարկո Արնաուտովիչը ցանկանում է վերադառնալ Եվրոպա, տեղեկացնում է Goal-ը:

Հաղորդվում է, որ 31-ամյա հարձակվողին իր կազմում է ցանկանում տեսնել իտալական «Բոլոնիան», սակայն, նրա աշխատավարձը (4 միլիոն եվրո) դժվարեցնում է տրանսֆերի իրականացումը:

Հիշեցնենք, որ «Վեսթ Հեմը» նույնպես հետաքրքրված է Արնաուտովիչի ծառայություններով, որի կազմում ավստրիացին խաղացել է նախկինում:

Հավելենք, որ «Շանհայի» հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել