Tert.am-ը գրում է․

Նիկոլ Փաշինյանը մեր տարածքները համարում է զուտ հողային զանգված, ոչ թե հայրենիք և դրանից բխող հայտարարություններ է անում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշեց «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահմայանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հարցադրմանը, թե Շուշին հակամարտությունից և ազատագրումից առաջ ունեցել է 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն և այդ կարգավիճակով հայկակա՞ն է:

«Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Շուշիի մասին անակնկալ չէր, դրանից առաջ առիթ ունեցել էր ասել, որ Շուշին դժբախտ և դժգույն քաղաք էր: Եթե նախնական շրջանում կարող էր տպավորություն լինել, որ թե դա անփորձության, չգիտակցված մոտեցումների արդյունք է, բայց այս գործընթացների ողջ շղթան ցույց է տալիս, որ այս ամենը գիտակցված և նպատակաուղղված է, ամեն ձևով ոտնահարվում է մեր երկրի ազգային, պետական շահը»,-ասաց նա:

Տիգրան Աբրահամյանի դիտարկամբ՝ իշխանության քաղաքականությունը որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում: «Պետությունն առաջ է քաշում մոտեցումներ, որոնք գոնե վերջին 3 տասնամյակում առաջ են քաշվել Ադրբեջանի կողմից»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է հայտարարությանը, թե պատերազմի ելքը հնարավոր չէր ավելի քիչ հողային կորուստներով, ապա Տիգրան Աբրահամյանը նշեց, որ Փաշինյանը փորձում է սիրողական գնահատականներ հնչեցնել ռազմաքաղաքական ընդհանուր իրավիճակի վերաբերյալ: Ըստ նրա՝ այդ կերպ փորձում է մոլորեցնել, հասարակության այն խմբին, որը դեռևս իրեն աջակցում է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել