Tert.am-ը գրում է.

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին։ Tert.am-ի դիտարկմանը, թե հնչել է մեղադրանք, որ ԱԺ նախագահը գործակալ է, և նա արդյո՞ք կարծում է, որ դրան ֆեյսբուքյան մեկ գրառմամբ պատասխանելը բավարար է, Միրզոյանն արձագանքեց․ «Իմ կարծիքով՝ ես արդեն խոսել եմ»,-ասաց նա։

Հարցին, թե արդյո՞ք ԱԺ նախագահը Շուշին համարում է հայկական, Միրզոյանը պատասխանեց․ «Իհարկե, Շուշին հայկական է»։  Tert.am-ի հարցը, թե Միրզոյանն ամոթ չի՞ զգացել, որ վարչապետը խորհրդարանի ամբիոնից Շուշիի հայկականությունը կասկածի տակ է դրել, մնաց անպատասխան։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել