Tert.am-ը գրում է.

Ես գործելու եմ բացառապես ՀՀ շահերից ելնելով, իմ այս հայտարարությունը չի նշանակում, որ ես ընդունում եմ որպես փաստացի իրողություն այն, որ «Բաց հասարակության հիմնադրամները» որևէ այլ գործունություն է իրականացրել: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ԲԴԽ անդամի թեկնածու Դավիթ Խաչատուրյանը՝ անդրադառնալով պատգամավոր Թագուհի Թովմասյանի այն դիտարկումներին, որ կոռուպցիայի հանձնաժողովն արձանագրել է՝ Խաչատուրյանի՝ «Բաց հասարակության հիմնադրամներ–Հայաստանում» երկար տարիներ աշխատելն իր վարկանիշի վրա բացասական ազդեցություն է թողել:

«Դուք, փաստորեն, լինելով այլ սեկտորի աշխատակից՝ կատարել եք մասնավոր պատվերներ, բազմիցս էլ հնչել են քննադատություններ, որ «Սորոսի հիմնադրամը» գործել է ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Ես կուզենայի, որ Դուք այստեղ հստակ ասեք, որ գործելու եք հանուն Հայաստանի Հանրապետության»,- ասաց պատգամավորը:

Ի պատասխան Խաչատուրյանն ասաց. «Դուք Ձեր հարցի մեջ նշեցիք, որ խոսակցություններ են կան, այդ խոսակցությունների ուժգնությունը ինձ չի կաշկանդում, ինչքան էլ խոսակցություններ լինեն՝ դրանք չեն ազդում իմ նվիրվածության վրա, ես չէի ուզենա որևէ արձագանքներ ներկայացնել խոսակցություններին, քանի դեռ դրանք փաստեր չեն: Բալզակը մի խոսք ունի՝ ինչպես հազար ճագարից չես կարող մեկ ձի ստանալ, այնպես էլ 1000 կասկածից չես կարող մեկ ապացույց ստանալ: Շատ մարդիկ շատ բաներ կարող են ասել, բայց անգամ հազար հոգի հազար անգամ նման բան ասի, դա չի նշանակում, որ դրանով մի փաստ արձանագրվում է, որ ես էլ դրան արձագանքելով ասեմ՝ չէ, չնայած այս ամեն ինչին, ես հակապետական գործունություն չեմ ծավալելու»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել