Panorama.am-ը գրում է․

Բոստոնի հիվանդանոցներից մեկում պահվող Moderna-ի կորոնավիրուսի պատվաստանյութի գրեթե 2000 դոզան ոչնչացվել է, երբ դռնապանը պատահաբար անջատել է սառնարանը, հաղորդում է ABC-ն:

Դեպքը տեղի է ունեցել երեքշաբթի հունվարի 19-ին: Ըստ Բոստոնի հիվանդանոցային համալիրի ներկայացուցիչ Քայլ Տոտոյի, այս օրը բժշկական կենտրոններից մեկի աշխատակիցները հայտնաբերել են, որ սառնարանը, որում պահվում էր պատվաստանյութը, չի գործում: Արդյունքում, նրա խոսքով, վնասվել է 1900 դեղամիջոց:

«Պարզվել է, որ խրոցը հանվել է վարդակից այն բանից հետո, երբ մաքրման ընթացքում պայմանագրային աշխատողներից մեկը պատահաբար հանել է այն», - ասել է հիվանդանոցի խոսնակը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել