Չինացի մասնագետներն անցկացրել են նոր սերնդի շարժիչի բարեհաջող փորձարկում, որը կարողացել են պատրաստել սեփական ձեռքերով։ Եթե օդանավերը զինվեն այս նոր շարժիչով, ապա կկարողանան մի կետից մյուսը հասնել և շրջանցել մոլորակը մի քանի ժամում։

Շարժիչը ստեղծել են Չինաստանի գիտությունների ակադեմիայի գիտնականները։ Աերոդինամիկ խողովակում բարեհաջող կերպով անցկացվել են դրա փորձարկումները, և այժմ կարիք կա այն պարզապես կատարելագործելու։ Շարժիչը հնարավոր է եղել աշխատեցնել մինչև 9 ձայնի արագությամբ, և դա այն ժամանակ, երբ այլ գիտնականներ փորձում են ստեղծել օդանավ, որը միայն լույսի արագությունը կգերազանցի։

Այսինքն՝ նման շարժիչ ունեցող ինքնաթիռը կկարողանա թռչել մինչև 19092,0957 կմ/ժ արագությամբ։ Տեխնոլոգիային տրվել է Sodramjet անվանումը, ինչը հապավում է։

Նման շարժիչի ստեղծման կարիքին հանգեցրել է ինքնաթիռների զանգվածի խնդիրը։ Արագ թռչելու համար ինքնաթիռները պետք է թեթև լինեն։ Հենց այդ պատճառով էլ նախատեսվում է վերացնել թթվածնով լի ծանր բալոնները և այն վերցնել անմիջապես օդից, ինչն այնքան էլ հեշտ բան չէ։

Չինացի գիտնականներն ի վերջո կարողացել են հաջողությամբ իրագործել այն գաղափարը, որը 1980-ականներին մտածել էին NASA-ում։ Սակայն այդ տարիներին տվյալ խնդրի վերաբերյալ տեսությունը գործնականի վերածել հնարավոր չեղավ, իսկ չինացիները, ինչպես հայտնի է, նպատակասլաց մարդիկ են։ Նրանք շարունակեցին գաղափարի մշակումը և ի վերջո հասան արդյունքի։ Դեռևս շատ բան շարժիչի մասին հայտնի չէ, սակայն այն լինելու է ավելի փոքր և թեթև, քան այժմ գոյություն ունեցողները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել