168.am-ը գրում է․

Գերմանիան թեւակոխել է համավարակի բարդ փուլը. կան դրական ասպեկտներ, բայց լուրջ սպառնալիք է ներկայացնում կորոնավիրուսի մուտացիան: Այդ մասին Բեռլինում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգլա Մերկելը: «Մենք այժմ գտնվում ենք համավարակի բարդ փուլում»,- ասել է նա: Նրա խոսքով՝ ըստ որոււմ «իրավիճակը սակավ լարված է դառնում»:

«Լավ նորություններ. ախտահարվածների թիվը նվազում է, ավելի ու ավելի քիչ մարդիկ են գտնվում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում»,- նշել է կանցլերը: Դրա հետ միաժամանակ իրավիճակն ամենուրեք «շատ տարբեր է»: Կանցլերը հիշեցրել է, որ վերջին օրերին Գերմանիայում օրական արձանագրվել է կորոնավիրուսով շուրջ հազար մահացած: «Այս համավարակը հարյուրամյակի աղետն է»,- ասել էկառավարության ղեկավարը: «Հանգուցային սպառնալիքը կորոնավիրուսի մուտացիան է, որն սկզբնապես հայտնաբերվել է Մեծ Բրիտանիայում»,- հավելել է Մերկելը: Այժմ Գերմանիայում գործում է թվով երկրորդ խիստ կարանտինը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել