Armsport.am-ը գրում է․

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը խոսել է հարձակվող Էդինսոն Կավանիի մասին։

«Հենց այդպիսի կոնտրոնական հարձակվողի էլ ուզում ես տեսնել տուգանայինում։ Նրա գործողությունները տպավորում են, յուրաքանչյուրը պիտի սովորի նրանից։

Գրեթե բարկանում եմ, երբ նա, պատահում է, խառնվում է եզրայիններին, որովհետև հենց նրան ես ուզում տեսնել տուգանայինում։ Երբեմն ստիպված ես լինում նրան աղաչել, որ ավելի քիչ վազի։Մենք այդպիսի հարձակվողի էինք փնտրում, նա գերազանց լրացնում է Ռեշֆորդին, Մարսյալին ու Գրինվուդին»,-Սուլշերի խոսքերն է փոխանցում Yahoo-ն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել