Tert.am-ը գրում է․

Նիկոլ Փաշինյանը Ալիևի հետ հանդիպումներում միայն հանդես է գալիս խնդրողի դերում և գերիների հետ կապված հարցում տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը այդ խնդիրն այստեղ համարեց առաջնահերթություն, բայց գնաց ու ոչինչ չարեց, սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ նա ոչինչ որոշող չէ և անգամ ամենասկզբունքային հարցերի համար նրա խոսքն արժեք չունի Ալիևի օրակարգում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ խոսելով Փաշինյանի՝ երեկ ԱԺ-ում գերիների հետ կապված հարցերին չպատասխանելու և թեման շեղելու մասին:

«Ես ավելի քան համոզված եմ, որ Նիկոլ Փաշինյանի նման վարքագիծը պայմանավորված է մի պարզ հանգամանքով՝ նա չի կարողանում վերահսկել իրավիճակը, ինքնուրույն որոշումներ կայացնել ՀՀ-ի համար կարևոր խնդիրների համար: Նա չի գնում Ալիևի հետ ինչ-որ բան քննարկելու, նա գնում է Ալիևին տեսնելու այն հույսով, որ Ալիևն այս անգամ  ինչ-որ շանսեր կտա նրան»,-ասաց նա:

Ըստ նրա՝ երբ բանակցություններում Փաշինյանի մոտ ոչինչ չի ստացվում, նրան երկրի ներսում լոկ մնում է ժողովրդին խաբել, անհասկանալի հայտարարություններ անել, հարցերից շեղվել: «Փաշինյանն այնքան անցավ անթույլատրելիի սահմանը, որ հայտարարեց, թե որևէ Կառավարության ժամանակ այդքան գերի Ադրբեջանից չի վերադարձվել, ինչքան իր օրոք՝ առանց գիտակցելու, թե ինչ դատարկաբանություն է խոսում, որովհետև այդ գերիներն էլ Ադրբեջանում են հայտնվել հենց իր և իր դավաճանության, իշխանության ապաշնորհ կառավարման հետևանքով»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել