Մեզանից շատերն իրենց կյանքը չեն պատկերացնում առանց սմարթֆոնների. վերջինս կարծես հավատարիմ օգնական լինի, որը մի շարք առարկաների է փոխարինում: Սակայն մենք, ինքներս չնկատելով, կապվել ենք այդ սարքավորմանը շատ ավելի, քան հարկավոր է: Շատերն այսօր չեն կարողանում առանց սմարթֆոնի տնից դուրս գալ և լարվում են նման պարագայում: Այս երևույթը ստացել է իր անվանումը. սմարթֆոնից հեռու լինելու վախը կոչում են նոմոֆոբիա:

Անդադար ծանուցումները ստուգելու սովորությունը և էկրանին նայելու ցանկությունը ավելի շատ վնաս է մեզ հասցնում, քան պատկերացնում ենք: Ինչպես պարզել են գիտնականները՝ մարդկանց վախեցնում է ոչ այնքան իրավիճակը, որում նրանք հայտնվում են առանց սմարթֆոնի, այլ առավել կոնկրետ երևույթներ:

Մենք վախենում ենք, որ կլիցքաթափվի մարտկոցը, կվերջանան զանգելու համար նախատեսված րոպեներն այն պահին, երբ կարևոր զանգ անելու կարիք կլինի: Ավելի սարսափելի է թվում այն, որ սմարթֆոնում առկա լուսանկարները, հաղորդագրությունները, ֆայլերը հասանելի կդառնան այլ՝ երրորդ անձանց և այլն: Թանկարժեք սմարթֆոններ օգտագործողների վախերն ավելի շատ են՝ էկրանի կոտրում, վնասում:

Կարող է տպավորություն ստեծվել, որ ման վախերը սովորական և ռացիոնալ են: Սակայն իրականում դրանք կարող են զարգանալ և ավելի մեծ խնդիրների հիմք դառնալ:

Սա կարող է փչացնել նաև մտերիմների և ընկերների հետ հարաբերությունները. ու՞մ դուր կգա, երբ խոսակցության ժամանակ դիմացինը շեղվի և զբաղվի իր սմարթֆոնով:

Բարեբախտաբար, գոյություն ունի մի քանի միջոց, որոնք թույլ կտան նվազեցնել սմարթֆոնից ունեցած կախվածությունը: Ահա մի քանի խորհուրդ այդ կապակցությամբ.

1. Եթե զգում եք, որ խուճապահար եղանակով վախենում եք որևէ ծանուցում կամ զանգ բաց թողնել, և միաժամանակ հսկայական կորպորացիա չեք ղեկավարում, պարտավոր չեք հեռախոսի դիմաց լինել 24/7, ապա անջատեք հեռախոսի ձայնը: Միացրեք միայն այն ծանուցումների համար նախատեսված ձայնային ազդանշանները, որոնք իրապես կարևոր նշանակություն ունեն:

2. Փորձեք թվային դետոքսի տեխնիկան. այն կօգնի Ձեզ հարմարվել առանց սմարթֆոնի իրավիճակին և չլարվել այն դեպքում, երբ դրան հասանելիություն չունեք: Սկսեք փոքր քայլից. պարտադիր չէ անխտիր բոլոր գադջեթներից մեկ շաբաթով հրաժարվել՝ կտրվելով կյանքից: Սկզբում պարզապես սահմանափակվեք դրանք միայն մի քանի ժամով օգտագործելով:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել