Tert.am-ը գրում է․
Այսօր կառավարության հերթական նիստին որոշում կայացվեց Տիգրան Պետրոսյանին Շիրակի մարզպետի պաշտոնից ազատել: Մեկ այլ որոշմամբ Հովհաննես Հարությունյանը նշանակվեց Շիրակի մարզպետ:
Հովհաննես Հարությունյանը նախ շնորհակալություն հայտնեց իրեն տրված վստահության համար: «Մեծ պատիվ է ստանձնել Շիրակի մարզպետի պաշտոնը, ծառայել Հայաստանի Հանրապետությանը, հայ ժողովրդին, մանավանդ այս դժվարին ժամանակներում»,-ասաց նա և ներկայացրեց իր կենսագրությունը:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Հովհաննես Հարությունյանը նախկինում բաւձր պետական պաշտոն զբաղեցրել է և եղել է առողջապահության նախարարի տեղակալ:
Նյութի աղբյուր՝ https://www.tert.am/am/news/2021/01/21/gov/3501508
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել