«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արդեն տևական ժամանակ է՝ տեղե­կություններ են շրջանառվում այն մա­սին, որ հայրենի իշխանությունները նպատակ ունեն առաջիկայում օրենքի նախագիծ ներկայացնել, որով կարգե­լեն Ազգային անվտանգության ծառա­յության նախկին տնօրեններին զբաղվել քաղաքականությամբ: Ըստ շրջանառվող տեղեկությունների` իշխանու­թյուններին անհանգստացնում է այն, որ վերջին տարիներին այն ԱԱԾ տնօ­րենները, որոնք ազատվել են աշխա­տանքից, սկսել են ակտիվ քաղաքակա­նությամբ զբաղվել:

ArmLur.am-ը փորձել է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանից պար­զել, թե ինչ կարծիք ունի այդ ամենի մա­սին: «Ես կարծում եմ, որ դա նպատա­կային է իրականացվում: Նպատակային նման օրենք են ուզում ներկայացնել, որը միտված է կոնկրետ ինձ սահմանափակելուն, որպեսզի քաղաքականու­թյամբ զբաղվեմ, բայց օրենքը չի կարող հետադարձ ուժ ունենալ, ու նման օրենք նախաձեռնելը սխալ է: ԱԱԾ աշխատակիցը քաղաքացի է, որն օգտվում է մար­դու բոլոր իրավունքներից, իսկ մար­դուն սահմանափակել այս կամ այն գործունեությամբ զբաղվելու, դա մարդու իրավունքների ոտնահարում է, որը ան­թույլատրելի եմ համարում»:

Փորձե­ցինք այս հարցերի շուրջ զրուցել նաև ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանի և Դավիթ Շահնազարյա­նի հետ, սակայն վերջիններս կտրակա­նապես հրաժարվեցին մեր հարցերին պատասխանելուց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել