Tert.am-ը գրում է․

ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենի քաղաքականության առաջնահերթություններն են լինելու պայքարը կորոնավիրուսի դեմ, կլիման, ռասայական անարդարությունը, տնտեսությունը, առողջապահությունը, ներգաղթը և ԱՄՆ դիրքերի վերականգնումն աշխարհում: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, այս մասին ասվում է Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ:

«Նախագահ Բայդենը կզբաղվի ակտիվ գործերով և ամերիկյան ընտանիքներին տրամադրվելիք անհապաղ օգնությամբ այն ժամանակահատվածում, երբ երկիրը միաժամանակ պայքարում է մի քանի ճգնաժամերի դեմ: Դա կներառի «Քովիդ-19»-ի համավարակի դեմ պայքարին ուղղված գործողությունները, պայքարը կլիմայական փոփոխությունների դեմ և ռասայական արդարության առաջխաղացումը, ինչպես նաև աշխարհում ԱՄՆ դիրքերի վերականգնումը», - ասվում է Սպիտակ տան կայքում հրապարակված հայտարարության մեջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել