168.am-ը գրում է․

Մեծ Բրիտանիայում մեկ օրում կորոնավիրուսի նոր 38 հազար 905 դեպք է հաստատվել՝ սահմանելով դեպքերի թվի նոր հակառեկորդ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Բրիտանիայում մեկ օր առաջ հաստատվել էր կորոնավիրուսի նոր 33 հազար 355 դեպք: Երկրում վարակի ընդհանուր դեպքերի թիվը 3 մլն 505 հազար 754 է:

Մինչ օրս առողջացել է 1 մլն 558 հազար 503 անձ, մահացել՝ 93 հազար 290-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել