Tert.am-ը գրում է․

Նիկոլ Փաշինյանը փորձում է ցույց տալ, թե այնքան հզոր է, որ կարող է գոռգոռալով, ճղճղալով խոսել, բայց այդքան հզոր մարդը որոշ ժամանակ առաջ նույնիսկ Սյունիք չկարողացավ գնալ, կամ Եռաբլուր ոստիկանական զորքերով էր մտնում, սա էլ է նույնպես մանիպուլացիա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանի տրված պատասխաններին:

«Նիկոլ Փաշինյանին թվում է, որ եթե գոռգոռաց, կարող է դրանով դիմացինի «բերանը փակել», բայց դա չի աշխատում, եթե դա միտինգում աշխատում է, ապա խորհրդարանում չի աշխատում»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Տիգրանաշենի հարցի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի ասածներին, Արմեն Բադալյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող նույնիսկ որևէ երաշխիք տալ, քանի որ պարտվող կողմ է և պատրաստ է ամեն ինչ ստորագրել, նույնիսկ չգիտի՝ ուզելո՞ւ են Տիգրանաշենը, թե ոչ: «Շատեր են խոսում, որ Ադրբեջանը պահանջում է Տիգրանաշենը, բայց նրան ավելի շատ հետաքրքում է Մեղրու միջանցքը, ինքն այդ ուղղությամբ է աշխատում և տեսնում ենք՝ հաջողություն է  ունենում: Դրա համար ասել, որ Տիգրանաշենը հերոսաբար պահպանում ենք, դա մանիպուլացիա է»,-ասաց նա:

Անդրադառնալով  գերիների հարցի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի տված պատասխանին, որ նախկինում այսքան շատ մեծ գերիներ չեն վերադարձվել, Արմեն Բադալյանը նախ նկատեց, որ դա բնական է, քանի որ նախկինում այսքան մեծ պարտություն չէինք կրել և այսքան շատ գերիներ չէին հայտնվել Ադրբեջանում: «Սա ևս էժանագին մանիպուլացիա է: Մանիպուլացիան էլ պետք է լինի այնպես, որ չհասկացվի, բայց այս դեպքում բացահայտ հիմարի տեղ են դնում»-ասաց նա և նշեց, որ Նիկոլ Փաշինյանը գերիներին չի էլ ազատել, դա արել է ռուսական կողմը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել