Tert.am-ը գրում է.

Անհասկանալի է, թե Հայաստանի ապաշրջափակվող ենթակառուցվածքներն ինչ կապուղիներով են միացվելու տրանսպորտային այլ հանգույցների, և պետք է հաշվարկել, թե տնտեսվարողի ծախքերի վրա դրանք որքան դրական են ազդելու․ ասվում է, թե տնտեսական բում է լինելու, իհարկե այդպես չէ, այդ հանգույցներն ինտեգրված չեն Հայաստանին, դրանք ինտեգրված են Ադրբեջանին և Թուրքիային: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել ՀՀ ֆինանսների նախկին նախարար:

«Մեր ապաշրջափակումն ավելի մեծ տնտեսական էֆեկտ է բերելու Ադրբեջանին և Թուրքիային, ոչ թե Հայաստանին։ Կարևոր է, որ բանակցությունների ընթացքում հստակեցվի, թե ենթակառուցվածքներն ինչպես են իրար միանալու։ Դու կարող ես ունենալ ճանապարհ, որը կլինի ոչ անվտանգ, դրա տնտեսական արժեքը զրոյական է կամ շատ փոքր։ Պետք է սկսել անվտանգային խնդիրներից»,- ասել է նախկին նախարարը:                         

Ըստ Արամյանի՝ 2020-ի 11 ամսվա տվյալներով՝ 7,3 տոկոս տնտեսական անկում ունենք, տարեկան ցուցանիշը կլինի ավելի քան 8 տոկոս. «Եթե ազատականացնենք առևտուրը հարևանների հետ, կհակադրվեն տնտեսական և ազգային դոկտրինները։ Թուրքիայի տնտեսությունն ավելի դիվերսիֆիկացված է, քան նույնիսկ Ռուսաստանինը։ Մեր տնտեսությունը երեք անգամ թույլ է Ադրբեջանի տնտեսությունից։ Այս տանդեմին դիմակայելը շատ բարդ է լինելու, պետք են սահմանափակումներ, պրոտեկցիոնիզմ, բայց բիզնեսը միշտ ճանապարհներ է գտնում»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել