Հարգելի խորհրդարանական ընդդիմություն՝ ԲՀԿ ու ԼՀԿ ջաներ, ինձ ու լիքը էլի մարդկանց կբացատրե՞ք, թե ինչն ա ձեզ ստիպում դավաճան վարչապետի հետ միասին գտնվել մի դահլիճում, մի բան էլ հարցեր տալ դրան ու հեգնանքի արժանանալ: Ի՞նչ սուտ կա, որ դեռ չեք լսել դրանից ու ուզում եք լսել: Չեք հասկանո՞ւմ, որ էտ պաթոլոգիկ ստախոսը իր իսկ արտահայտած ստերով ա սնվում:
Իր շրջապատում էլ ոչ մեկ իրան հարց չի տալիս, որովհետև գիտեն, որ անպիտան ա: Ինքը գալիս ա ըտեղ, որ դուք հարցեր տաք, իրան «պարոն վարչապետով» դիմեք, ինքն էլ իրանից հույժ կարևոր իսան երևակայի ու սկսի ստել, հաճույք ստանա, ձեռի հետ էլ ձեզ հեգնի, ծաղրի: Դուք չեք նեղվո՞ւմ դրանից: Անկեղծ եմ ասում՝ ես ձեր փոխարեն նեղվում եմ ու չեմ հասկանում, թե ինչի եք դուք դա հանդուրժում:
Վերջնականապես ամրագրեք, որ էտ կիսամարդը ոչ գերիների հարց ա լուծելու, ոչ էլ հողերի: Կանչեք ՌԴ դեսպանին կամ Մուրադովին, իրանք ավելի լավ են տեղյակ թեմային, քան էս բուտաֆորիան: Դադարեք ցածրացնել ձեզ ու ձեզ հավատացողներին: Հերիք ա դրան լեգիտիմացնեք: Ինքն իր դաչայից դուրս ու առանց թիկնազորի ոչինչ դա, իսկ դուք համառորեն բերում ու սարքում եք «պարոն վարչապետ»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել