News.am-ը գրում է․

Դեռ 2020 թվականի մայիսի 8-ին, ես դատարանի մոտ հայտարարեց, որ դատում են Շուշին ազատագրողներին: Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը:

«Իրենք հատուկ չփոխելով Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը, կարծես հատում մեսիջ էին հղում հասարակությանը, որ հանձնելու ենք Արցախն ու Շուշին: Այն, որ դատախազը շատ հուզվել էր, որ իրեն ասվել էր, որ Շուշին հանձնողներից մեկն ինքն է, ապա ասեմ, որ ոչ միայն ինքը, այլեւ Սասուն Խաչատրյանը, Արթուր Դավթյանը, եւ ադյ երկու լաչառ դատախազները իրենք նխպաստել են, որ Շուշին հանձնեն»,-ասաց նա:

Արամ Հարությունյանն անդրադարձավ նրան, որ «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը Գյումրիում իրենց ավտոշարասյան դիմացը փակողներին «բոմժ» էր անվանել. «Վարդանաց փողոցի գետնանցման տակ մի կին մուրացկան կա: Ինքը ինձ տեսնելով ասաց՝ վերջը ի՞նչ է լինելու, էդ անասունը երբ ա գնալու: Այսինքն այդ կինը, որ տուն չունի, ավելի բարձր արժնապատվություն ունի: Տարբերությունը Արթուր Դավթյանի, Սասուն Խաչատրյանի եւ բոմժի այն է, որ իրենք ոչ թե բոմժ են, այլ հայրենիք չունեն, բայց ունեն մշտական բնակության վայր եւ այդ վայրը իշխանության հետույքն է: Իրենք այդ հետույքի գազերն են: Իրենց լաչառությունը այդ գազերի արտահայտությունն է: Իրենք պետք է հասկանան, որ Նիկոլ Փաշինյանը Թութանհամոնը չի, բայց իրենց Նիկոլ Փաշինյանի հետ գերզման են դնելու, որովհետեւ իրենք նպաստել են, որ Շուշին տան: Իրենք նպաստելով, որ դատեն Շուշին ազատագրողներին, ըստ էության, իրենք են դա արել: Եթե Արարատ Միզրզոյանը գաղտնի գործակալ է, իրենք բացահայտ թուրքական գործակալ են»,-հայտարարեց Արամ Հարությունյանը:

Նա հավելեց, որ Ադրբեջանի գլխավոր դատախազի երազանքը կլիներ, որ Ռոբերտ Քոչարյանին, Սեյրան Օհանյանին ու Յուրի Խաչատուրովին դատեր. «Բայց իրենք երազներում էլ դա չէին տեսնի, բայց էս մարդիկ դա արեցին: Դուք հայրենիք չունեք»:

Արամ Հարությունյանը համոզմունք հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանի օրերը հաշվծ են, բայց խնդիրն այն է, որ ոչ մի երկիր իրեն անվտանգության երաշխիք չի տալիս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել