Panorama.am-ը գրում է․

ԱԺ-ին 46 օրենքի նախագծից բաղկացած օրակարգը սպառելու համար հերթական քառօրյա նիստից պահանջվեց 2.5 աշխատանքային օր: Գրեթե միաձայն՝ առանց էական քննարկումների և դեմ ձայների խորհրդարանական մեծամասնությունն այսօր ընդունեց օրակարգի վերջին 8 նախագիծը.

«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ծխախոտային արտադրանքի ակցիզների մասով հարկային քաղաքականության իրականացման սկզբունքների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը,

«Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը (առաջին ընթեցմամբ).

«Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն նավթամթերքի մատակարարման ոլորտում առևտրատնտեսական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը,

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը (երկրորդ ընթերցում),

«Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը (առաջին ընթեցմամբ),

«Հայաստանի Հանրապետության կառավարության և Կանաչ կլիմայական հիմնադրամի միջև» հիմնական համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը,

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը (երկրորդ ընթեցմամբ,)

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի մյուս նախագիծը (առաջին ընթեցմամբ:)

Ավարտելով նիստը՝ Արարատ Միրզոյանը պատգամավորներին հայտնեց, որ կհանդիպեն 16:30-ին՝ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել