Թիմի ներսում կա կոնսենսուս, որ Նիկոլ Փաշինյանն այն ղեկավարն է, որ կարող է շարունակել բանակցությունները: Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:

Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ չկարողացավ հունվարի 11-ին Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպմանը լուծել ռազմագերիների վերադարձի հարցը, նա պատասխանեց. «Այդ հարցը դուրս չեկավ օրակարգից, հարցն օրակարգում է, եւ չի  կարելի պնդել, որ չլուծվեց, որովհետեւ դեռեւս ընթանում է գործընթաց: Չեմ կարող ժամկետներ նշել: Թույլ տանք կառավարությանը շարունակել այդ նուրբ գործընթացը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել