News.am-ը գրում է․

Թիվ մեկ հարցը տեխնոկրատ կառավարության ստեղծումն է, եւ իրավիճակի կայունացումից հետո նոր կարող ենք առկա խնդիրների լուծմանն անդրադառնալ: Այս մասին, այսօր՝ հունվարի 20-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, Ֆինանսավարկային եւ բյուջետայինհարցերի հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը:

Անդրադառնալով առողջապահության նախարարի պաշտոնում Անահիտ Ավանեսյանի նշանակմանը, ով չունի բժշկական կրթություն, նա ասաց. «Քանի որ ես կորոնավիրուսի հարցերով քննիչ հանձնաժողովի նախագահն եմ, չեմ ուզում որեւէ կանխակալ հայտարարություն անել եւ  գնահատականներ տալ: Հանձնաժողովն իր աշխտանքի արդյունքում գնահատականներ կտա, թե որ մասերով ենք տապալվել, որ մասով ենք թերացել, ինչ խնդիրներ ունենք եւ ինչ է պետք անել, որ ապագայում դա թույլ չտանք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել