Tert.am-ը գրում է.

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը Միացյալ Նահանգների ղեկավարի կարգավիճակում ունեցած վերջին ելույթում ընդունել է Բայդենի հաղթանակն ու հայտարարել, որ աղոթում է նոր իշխանության հաջողությունների համար, հաղորդում է ТАСС-ը:

«Այս շաբաթ մենք կանցկացնենք նոր վարչակազմի երդմնակալությունը, և ես աղոթում եմ նրանց հաջողությունների համար՝ հօգուտ անվտանգ ու բարգավաճող ԱՄՆ-ի: Այժմ, երբ ես պատրաստվում են իշխանությունը փոխանցել նոր վարչակազմին, ցանկանում եմ, որ իմանաք՝ մեր սկսած շարժումը դեռ նոր է մեկնարկում»,- հայտարարել է Թրամփը:

Թրամփը հայտարարել է, որ իր նախագահության չորս տարում վերականգնել է ԱՄՆ-ի հզորությունն ու առաջնորդությունը երկրի ներսում ու աշխարգում, ամրապնդվել են դաշինքներն ու երկրներ են մոբիլիզացվել Չինաստանի դեմ պայքարում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել