News.am-ը գրում է․

Ես հրաժարվում եմ հավատալ, որ Հայաստանի Հանրապետությունում որեւէ մեկը անկախ իր ճամբարից՝ կարող է թշնամու համար աշխատել։  Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանն՝ անդրադառնալով Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի հրապարակած փաստաթղթին, որի համաձայն՝ Արարատ Միրզոյանը Թուրքիայի հատուկ ծառայությունների եւ ՀՀ ԱԱԾ  գործակալ է։

«Եթե նախորդ իշխանությունը պատրաստվում էր իշխանություն զիջել՝ իմանալով, որ  թշնամական երկրի ագենտուրա կա այստեղ, այդ ի՞նչ խղճով եւ ի՞նչ հանգստությամբ կարողացավ իշխանությունը զիջել։ Փաստաթղթի իսկությունը պետք է ճշտել։ Ես հրաժարվում եմ հավատալ, որ Հայաստանի Հանրապետությունում որեւէ մեկը անկախ իր ճամբարից՝ կարող է թշնամու համար աշխատել։ Նույնիսկ, այն մարդը, ում նկատմամբ ես խիստ բացասական վերաբերմունք ունեմ, միեւնույն է՝ չեմ հավատում, որ կարող է գնալ այդ քայլին»,- ասաց նա։

 Լուսինե Բադալյանը լուրջ չի վերաբերվում հրապարակված փաստաթղթին։ Ասում է՝ ո՞ւր մնաց հայրենասիրությունը, ինչո՞ւ իշխանափոխությունից առաջ այդ տեղեկատվությունը չէր հրապարակվում եւ ժողովրդին ասվում, թե ով է գալիս իշխանության։

Իշխող ուժի պատգամավորը հուսով է, որ ԱԱԾ-ն կտա սպառիչ պատասխաններ, որովհետեւ ինքը նաեւ հրաժարարվում է հավատալ, որ Հայաստանը չունի այնպիսի ամուր ԱԱԾ, որը ՀՀ քաղաքացուն կարող է պաշտապնել օտաերկրյա գործակալներից։

Անդրադառնալով լայն քննարկումների առիթ դարձած ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանի հայտարարությանը, թե վնասակար եւ հետադիմական է համարում այն կարծիքները, որ պետք է հզորանալ, վերազինվել եւ հաղթանակ կերտել, Բադալյանն նախ ասաց, որ պետք է բոլորի կարծիքը հարգել՝ անկախ նրանից դրա հետ համաձայն ես, թե ոչ։

«Նորմալ է, երբ տիկին Նազարյանը կարող է մտածել, որ խաղաղությունն է զարգացման ճանապարհը, մեկ ուրիշը կարող մտածել, որ պատերազմն է երազանքներին հասնելու ճանապարհհը, մեկ ուրիշ մարդ էլ կարող է ամեն ինչ անել խաղաղության համար, բայց եթե կա պատերազմի  անհրաժեշտություն, պետք է հավուր պատշաճի պատրաստվել։ Որեւէ մեկը չի ուզում, որ պատերազմ լինի, բայց այնուամենայնիվ, խաղաղության ձգտելով հանդերձ պետք է պատրաստ լինել բոլոր ֆորսմաժորային իրավիճակներին, պատերազմին։ Պետք  է պատրաստ լինել պատերազմի, հաշվի առնելով աշխարհագրական դիրքը, պատմական անցյալը եւ այլ հանգամանքներ»,- ընդգծեց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել