168.am-ը գրում է․

Հունվարի 14-ին Կառավարությունն ընդունեց որոշում «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին» վճարվող դրոշմանիշային վճարների վճարման համահարթ եղանակից պրոգրեսիվ հարկման անցնելու մասին, որով ֆիզիկական անձինք նախկինում գործող 1000 դրամի փոխարեն՝ այսուհետ հիմնադրամին կվճարեն՝ 150.000 դրամ եկամուտ ստանալու դեպքում՝ 1.000 դրամ, 150.000-300.000 դրամի դեպքում՝ 2.000 դրամ, 300.000-500.000 դրամի դեպ­քում՝ 3.000 դրամ, 500.000-1.000.000 դրամի դեպքում՝ 6000 դրամ, իսկ 1.000.000 դրամ կամ ավելի եկամուտ ստանալու դեպքում՝ 12.000 դրամ:

«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» Հոգաբարձուների խորհրդի նախկին անդամ, տնտեսագիտական գիտությունների թեկնածու Մեսրոպ Մանուկյանը 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում անդրադարձել է՝ ինչպես նշված շեմերի հետ կապված խնդիրներին, այնպես էլ՝ հիմնադրամի շահառու հանդիսացող, հաշմանդամության խնդիր ունեցող անձանց՝ հաշմանդամության կարգի  արհեստական ձգձգման հարցերին։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել