Mediaport-ի տեղեկություններով օրերս Պաշտպանության փոխնախարար նշանակված Սուրեն Սահակյանը ՊՆ Վաղարշակ Հարությունյանի ազգականն է՝ մայրական կողմից եղբայրը։

Սուրեն Սահակյանը քաղաքականության մեջ է հայտնվել 90-ականների սկզբին։

1994-1999թթ. եղել է ՌԴ-ում ՀՀ դեսպանության լիազոր նախարար և արտակարգ դեսպանորդ։ Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում՝
1999-2002թթ. եղել է Ռուսաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։
2008-2011 թվականներին զբաղեցրել է «Monarch» ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը, իսկ 2011-2018թթ-ին․աշխատել է «ՎՏԲ» բանկում:

Սահակյանը տարիներ շարունակ բնակվել է ՌԴ-ում:

Հիշեցնենք, որ Mediaport-ն ավելի վաղ հայտնել էր, որ Պաշտպանության փոխնախարար է նշանակվելու նաև Արսեն Թորոսյանի «կասիրը»՝ Արտյոմ Սմբատյանը։ Հարկային նախկին տեսուչ Սմբատյանը նախքան առողջապահության փոխնախարար նշանակվելը 9 ամիս ապօրինաբար զբաղեցրել է նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել