168.am-ը գրում է․

Կորոնավիուսով ախտահարվածների մեծ մասը կարող է վարակիչ մնալ հիվանդության ախտանիշերի հայտնվելուց հետո ութից տասն օրվա ընթացքում: Այդ մասին հայտնել է Ռուսաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը «Ռոսիյսկայա գազետա»-ում հրապարակված հարցազրույցում, որի մի հատվածը հրապարակվել է հունվարի 18-ին:

«Վարակիչ լինելու համար պետք է տարածել կենդանի վիրուս: Նախնական հետազոտությունների համաձայն՝ հիվանդների մեծ մասը վարակիչ է ախտանիշների հայտնվելուց հետո սոսկ ութ-ինն օրվա ընթացքում, թեեւ այդ վարակիչ շրջանը կարող է ավելի երկարատեւ լինել այն ախտահարվածների մոտ, ովքեր ծանր հիվանդ են»,- նշել է Վույնովիչը հրատարակությանը: ԱՀԿ-ն 14-օրյա կարանտին է հանձնարարում բոլորի համար, ովքեր շփում են ունեցել հիվանդացած մարդկանց հետ, այդ դիրքրոշումը հիմնված է ինկուբացիոն շրջանի տեւողության վրա:

Ինչպես հարց ու պատասխանի սեանսի ընթացքում, որը հեռարձակվել է Twitter-ում՝ ԱՀԿ-ի էջում, հայտնել է կազմակերպության փորձագետ Մարիա վան Կերկհովեն, վարակվածների մեծ մասի մոտ ախտանիշները զարգանում են ախտահարումից հետո հինգ-վեց օր անց: Կազմակերպության տվյալներով՝ աշխարհում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 93,19 միլիոնը՝ վերջին օրն ավելանալով ավելի քան 683 հազարով, մահացածների թիվն աճել է գրեթե 12,9 հազարով՝ գերազանացելով 2,01 միլիոնը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել