Tert.am-ը գրում է.

Սև ծովում՝ Թուրքիայի ափերի մոտ խորտակված Arvin բեռնատար նավի անձնակազմի ևս 2 անդամ է հայտնաբերվել և նույնականացվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով Թուրքիայի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպանատան հյուպատոսական վարչության պետ Անդրեյ Բիլիկին:

Վերջինիս խոսքով՝ նավի անձնակազմի ևս 3 անդամի որոնողական աշխատանքները շարունակվում են:

Հունվարի 17-ին Թուրքիայի Բարթին նահանգի նահանգապետ Սինան Գյուները հայտնել Է, որ Arvin նավը խորտակվել Է Թուրքիայի ափերի մոտ՝ Ինկումուի շրջանում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել