Tert.am-ը գրում է.

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի առողջապահության ոլորտի աշխատակիցները կիրակի խորհուրդ են տվել դադարեցնել Moderna ընկերության՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի խմբաքանակներից մեկի կիրառումը դեղամիջոցի հանդեպ ոմանց մոտ ի հայտ եկած ալերգիկ ռեակցիայի պատճառով:

Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, պատվաստումից հետո 24 ժամվա ընթացքում բուժհաստատություններից մեկում 10 մարդ գանգատվել է ալերգիկ ռեակցիայից: Միևնույն ժամանակ նշվում է, որ նման ախտանշանների ի հայտ գալու հաճախականությունը նմանօրինակ պատվաստանյութերի ներարկումից հետո կազմում է մեկ դեպք 100 հազարից:

Ավելի վաղ դեղամիջոցի ավելի քան 330 հազար չափաբաժին է մատակարարվել նահանգի 287 կազմակերպություններ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել