Panorama.am-ը գրում է․

«Ես կարող եմ ողջունել Միքայել Մինասյանի համաձակ քայլը»,- «Հայելի» ակումբում հայտարարեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը՝  անդրադառնալով Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի այն հայտարարություններին, որ ԱԺ գործող նախագահը 2005-ից ծառայել է Թուրքիայի հատուկ ծառայություններին, ապա հավաքագրվել նաև Հայաստանի ԱԱԾ կողմից։

Իսագուլյանը նշում է, որ Մինասյանը գնացել է այդ քայլին, քանի որ, ըստ իրեն, հասկացել է այս իշխանությունները գործում են ի շահ Թուրքիայի ու Ադրբեջանի։ Կուսակցության նախագահն այսօրվա ասուլիսում մեկ անգամ ևս պնդեց՝ 2018-ին Հայաստանում իշխանափոխությունը կատարվել է թուրքական, ադրբեջանական փողերով, որոնք Հայաստան են տեղափոխվել Վրաստանում ԱՄՆ դեսպանատան միջոցով։

«Գործակալական ցանցի բացահայտումը ոչ ազգային գործունեություն է։ Բայց ի՞նչ է արել Միքայել Մինասյանը։ Նա ասել է, որ 2005-2007 թվականներին Արարատ Միրզոյանը համագործակցել է թուրքական ծառայությունների հետ, եղել է շպիոն։ Վստահ եմ, որ նա շատ երկար է մտածել այդ դիմումը հրապարակելուց առաջ, բայց տեսնելով, որ գործող ղեկավարությունը, ըստ էության Արցախը վաճառել է թշնամուն, որոշել է բացահայտել Արարատ Միրզոյանի էությունը։

Պատահական չէր, որ Միքայել Մինասյանի կողքին դրված էր թղթապանակը։ Վստահ եղեք նման պապկաներ կան Փաշինյանի, Աննա Հակոբյանի, Մակունցի, Դավիթ Սանասարյանի, Լենա Նազարյանի, Արմեն Գրիգորյանի, Սաքունցի, Ասյա Խաչատրյանի և շատ այլ մարդկանց վերաբերյալ»,- ասաց բանախոսը։

Իսագուլյանը մանրամասնեց, ստորագրությամբ գործակալները լինում են երկու տեսակ՝ մարդիկ, որոնց առաջարկել են համագործակցել հատուկ ծառայությունների հետ, նրանք էլ համաձայնել են հանուն պետության շահերի, հետախույզների մեծ մասը հենց այսպիսի գործակալներ են։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել