Tert.am-ը գրում է․

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասի՝ COVID-19-ի դեմ պատվաստվածների արտոնությունների վերաբերյալ առաջարկը մեծ սկանդալ է առաջացրել գերմանական հասարակության մեջ: Ոչ միայն մասնագիտացված կազմակերպությունները, այլև սոցիալական ցանցերի օգտատերերը այս գաղափարը համարում են ծայրաստիճան անպատասխանատու և վնասակար: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Հայկո Մաասը Bild am Sonntag պարբերականին տված հարցազրույցում հայտարարել էր, որ, այսպես կոչված, հիմնական իրավունքները պետք է վերադարձվեն նրանց, որոնք պատվաստվել են, քանի որ եթե ռեստորանում կամ կինոդահլիճներում հավաքվեն միայն պատվաստված մարդիկ, նրանք այլևս վտանգ չեն ներկայացնի միմյանց նկատմամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել