Tert.am-ը գրում է․

ԱՄՆ Անվտանգության ազգային բյուրոն ստուգում է Ազգային գվարդիան՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողության ժամանակ ուժայինների հնարավոր հարձակումից խուսափելու նպատակով: Այս մասին տեղեկացնում է Asscociated Press-ը:

Ավելի վաղ MSNBC հեռուստաալիքը հայտնել էր, որ Ազգային գվարդիայի 15 000 մարտիկ արդեն ժամանել է Վաշինգտոն ՝ պետության նոր ղեկավարի երդմնակալության կապակցությամբ միջոցառումը պաշտպանելու համար: Հունվարի 20-ին կայանալիք երդմնակալության ժամանակ նրանց թիվը կհասնի 25 000-ի, բոլոր 50 նահանգներից կժամանեն մարտիկներ:

Հաղորդվում է, որ, համաձայն զինվորականների դիրքորոշման, առաջիկա օրերին Վաշինգտոնը պաշտպանելու համար նշանակված որոշ աշխատակիցներ կարող են սպառնալիք ներկայացնել ապագա նախագահի կամ այլ «բարձրաստիճան հյուրերի» համար: ԱՄՆ ցամաքային ուժերի նախարար Ռայան ՄըքՔարթին գործակալությանը հայտնել է, որ իշխանությունները տեղյակ են այդ հավանական սպառնալիքի մասին, հրամանատարները նախազգուշացվել են և պետք է պատրաստ լինեն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել