168.am-ը գրում է․

Նորվեգիայի իշխանությունները որոշում են կայացրել պարտադիր դարձնել կորոնավիրուսի թեստավորումը նրանց համար, ովքեր մուտք կգործեն երկիր: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասվում է Նորվեգիայի կառավարության տարածած հաղորդագրության տեքստում:

Այսուհետ կառավարությունը պարտադիր է դարձնում կորոնավիրուսի թեստավորումը երկրի սահմանին բոլոր նրանց համար, ովքեր մուտք են գործում Նորվեգիա համաճարակային անբարենպաստ իրավիճակ ունեցող երկրներից: Թեստավորման գործընթացը կիրականացվի հունվարի 18-ից սկսած:

Առողջապահության նախարար Բենթ Հոյեն նշել է, որ Նորվեգիայում մուտքի և թեստավորման խիստ կանոններ են գործում Եվրոպայից եկող անձանց համար: «Մարդիկ, որոնք առանց համոզիչ պատճառների կհրաժարվեն թեստավորումից, կտուգանվեն և պարտավորված կլինեն կարանտին պահպանել հատուկ հյուրանոցում»,-հստակեցրել է նախարարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել