168.am-ը գրում է.

58 տարեկանում մահացել է Edmond de Rothschild Holding SA-ի տնօրենների խորհրդի նախագահ բարոն Բենջամին դե Ռոտշիլդը:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին գրում է Le Parisien-ը:

«Արիան դե Ռոտշիլդը և նրա դստերը ցավով տեղեկացնում են իրենց ամուսնու և հոր կյանքից հեռանալու մասին: Նա մահացել է սրտի կաթվածից, Պրենյայի ընտանեկան տանը»,- ասված է ընտանիքի հաղորդագրությունում:

Հարազատները նաև ընդգծել են, որ նրա հուղարկավորությունը տեղի է ունենալու մոտական օրերին և անցնելու է ընտանիքի շրջանակներում:

Բանկիրը 1997 թվականից ղեկավարում է Edmond de Rothschild Holding-ի տնօրենների խորհուրդը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել