Armsport.am-ը գրում է․

ԱՊԼ-ի գործադիր  տնօրեն Ռիչարդ Մասթերսը հայտարարել է, որ ֆուտբոլիստները չպետք է գրկախառնվեն կամ սեղմեն միմյանց ձեռքը.

«Ֆուտբոլիստները դա հասկանում են: Նրանք գիտեն, որ մենք նորից խնդրում ենք նրանց ուշադիր լինել դաշտում իրենց պահվածքին՝ գոլերը տոնելիս, ինչպես նաև խաղերի սկզբում և վերջում: Մենք խնդրում ենք նրանց հարմարվել իրավիճակին ր հասկանալ, թե ինչու է անհրաժեշտ հետևել կանոններին և լավ օրինակ ծառայել հանդիսականների համար»,- Մասթերսի խոսքերն է փոխանցում BB Sport-ը:

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան, անգլիական Պրեմիեր լիգան, անգլիական ֆուտբոլային լիգան և Անգլիայի կանանց Սուպերլիգան ավելի վաղ համատեղ հայտարարությամբ էին հանդես եկել երկրում կորոնավիրուսի տարածման վերաբերյալ:

«Հակահամաճարակային կանոնները պահելու դեպքում մենք վստահ ենք, որ 2020/21 մրցաշրջանը կտևի մինչև մայիս, երբ նախատեսված է մրցաշրջանի ավարտը»,- ասվում է ԱՊԼ-ի պաշտոնական կայքում տարածած հաղորդագրության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել